Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից

Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից
11.11.2026 | 17:32

Դրսից մեզ պիտակավորում են «ագրեսոր», իսկ ներսում, իրոք, վերածվել ենք ագրեսիվ հասարակության։

Կալանքները, կալանավայրերում՝ մահերը, ճանապարհների սահմռկեցուցիչ վթարները՝ անվերջ մահերով, կենցաղային վեճերը՝ դանակահարություններով ու կրակոցներով, համատարած անզիջողականությունը։ Հայաստանում մթնոլորտը ծայրահեղ ագրեսիվ է։

Սուտ է, թե նման պայմաններում մենք կարող ենք սահմանին խաղաղություն ապահովել։ Սուտ է, թե նման մթնոլորտում մենք կարող ենք որևէ լուրջ, միասնական կարևորության հարց քննարկել։ Տարիներ տևող իշխանական ներքին ագրեսիան բերել է հասարակական հյուսվածքի քայքայման։

Մենք առերեսվում ենք մեր կյանքի դեհումանիզացիայի հետ։ Մենք առերեսվում ենք նաև երկրի ներսում իռացիոնալ անտարբերության հետ։ Այս պայմաններում ոչ մի կարևոր հարցի լուծում մենք չենք կարողանալու գտնել։ Ժամանակը խեղդելու է, իսկ մենք անպատրաստ ենք լինելու լուծումներ գտնելու։ Խոսքը թե´ արտաքին քաղաքական, թե´ ներքին սուր խնդիրների մասին է։

Մեր հանրային օրակարգը կարիք ունի առավելագույն հստակեցման

Ազատություն. Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը։ Բանտերի դռները պետք է բացվեն։ Ազատության պահանջը ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է ուժեղացվի, պետք է ձևավորվի համապատասխան մթնոլորտ։

Ապաագրեսիվացում. Մթնոլորտը պետք է փոխել։

Պետք է սկսել քաղաքացու հետ երկխոսության պրոցես։ Անկախ այն բանից, թե քաղաքացին ո´ր ընտրազանգվածից է, ո´ւմ է ձայն տվել կամ չի տվել։ Երկրում ագրեսիան մեղմելու համար, մարդկային դեմքով հասարակության վերականգնման համար պետք է սկսել խոսել բոլորի հետ՝ բացատրելով, թե որոնք են Հայաստանի իրական խնդիրները, փորձել մարդկանց դուրս քաշել ագրեսիվ հակամարտության դաշտից։

Ընդհանուր օրակարգեր. կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր ընտրազանգվածների համար՝ «քաղաքականությամբ զբաղվողների և չզբաղվողների» համար։ Կազմել այդ ցանկը ու դրանց լուծումները ներկայացնել հասարականությանը։ Մենք ընդհանուր շատ բան ունենք՝ և´ խնդիրներ, և´ արժեքներ, և´ նպատակներ։ Քվեաթերթիկը դիագնոզ չէ, և հավիտյան չէ։ Ընդհանուր օրակարգային հարցերի նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը և միասնական լուծումների ակտիվ փնտրտուքը կփոխի մթնոլորտը։

Համախմբումը ավելին է, քան ձևաչափը

Այսօրվա Հայաստանում ելքեր գտնելու համար ձևաչափերի նպատակը համախմբում ապահովելն է։ Համախմբում ընտրազանգվածների ու նաև ընտրության չգնացողների։ Քաղաքացուն, հասարակությանը միասնական քննարկումների և միասնական լուծումների պրոցեսին ներգրավելը։ Սա է միակ ելքը, ու վստահեցնում եմ՝ լրիվ հնարավոր է։

Ընդդիմության օգտին չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար նույնպես ընդունելի չէ, որ բանտերում ու կալանքների տակ են Ծառուկյանը, Կարապետյանը, Քոչարյանը, սրբազանները, Թևանյանը, Աշոտյանը, Գրիգորյանը, Մանուկյանը և այլք։

Ընդդիմությանը չքվեարկած կամ ընդհանրապես չքվեարկած հարյուր հազարավոր մարդկանց համար ընդունելի չէ, երբ բանտում հանիրավի կալանավորված մարդ է մահանում։

Ոչ ոքի համար ընդունելի չէ, որ 13 տարեկան երեխային կարող են ավտոբուսից իջեցնել՝ չմուծելու համար։

Անընդունելի է ներքին արգրեսիայի և անզիջողականության մթնոլորտը՝ մահաբեր ճանապարհները, մահաբեր կենցաղային վեճերը, չլուծվող սոցիալական խնդիրները՝ Երևանի պարալիզացված փողոցներ, քաղցկեղածին օդ, թանկացումներ և այլն։ Այս ամենը բոլորի խնդիրն է՝ բոլոր գիտակից, նորմալ մարդկանց, որոնք ուզում են շարունակել ապրել Հայաստանում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ